ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 
  • Կրկին ստվերի մասին

    Կրկին ստվերի մասին

    24.01.2014| 13:47
    Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում որքան փորձում են ստվերի դեմ պայքարել, այնքան ամեն բան ավելի խճճվում է։ Դրա արդյունքում բարձրանում են ապրանքների գները։ Կառավարությունը հաստատեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը, որով շատ ապրանքատեսակներ դրոշմավորվելու են։ Այն ներկայացվեց որպես ստվերի դեմ պայքար։
  • Եվ Պուտինը կհեռանա մեկ տարում
  • Դավոսում քննարկվում է հետճգնաժամային իրավիճակը

    Դավոսում քննարկվում է հետճգնաժամային իրավիճակը

    23.01.2014| 23:12
    Շվեյցարական Դավոսում քննարկվում են համաշխարհային տնտեսության ամենասուր պրոբլեմները: Քառօրյա հանդիպման թեման աշխարհի վերաֆորմատավորումն է՝ հետևանքները հասարակության, քաղաքականության և բիզնեսի վրա:
  • Մեր գանձերը կպահպանվեն

    Մեր գանձերը կպահպանվեն

    23.01.2014| 14:46
    Հայաստանի գանձերը չեն վաճառվի, համենայն դեպս առաջիկայում: Այսօր գործադիրը որոշեց, որ Հայաստանի գանձարանում առկա թանկարժեք մետաղները և քարերն աճուրդի չեն դրվելու:
  • «Բաց երկնքից» շահում են բոլորը, իսկ Հայաստա՞նը

    «Բաց երկնքից» շահում են բոլորը, իսկ Հայաստա՞նը

    22.01.2014| 17:19
    Հայաստանի անկախությունն ապացուցեց, որ հայ ազգը հինը քանդելու, սեփականը ոչնչացնելու մեծ պոտենցիալ ունի: Դրա վառ ապացույցներից մեկն էլ հայկական ավիացիան է:
  • «Գազպրոմը» «Ալիշանի» հիմնադիր Սերժիկ Մոսեսյանին խաբում է, որովհետև վերջինս սփյուռքահայ է

    «Գազպրոմը» «Ալիշանի» հիմնադիր Սերժիկ Մոսեսյանին խաբում է, որովհետև վերջինս սփյուռքահայ է

    22.01.2014| 15:30
    «Հայռուսգազարդը» չի հարգում ՀՀ ոչ մի օրենք և ամեն կերպ ուզում է ցույց տալ, որ ինքն օրենքից վեր է: Անօրինական ձևով, պատեհ անպատեհ, սպառնում է մեզ` գազի դիմաց պահանջելով ավելի գումար, քան մենք սպառել ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Գազպրոմի» գործունեությունից իր հերթական բողոքը ներկայացրեց «Ալիշան» ընկերության պահածոների արտադրության հիմնադիր, սփյուռքահայ գործարար Սերժիկ ՄՈՍԵՍՅԱՆԸ:
  • Armtab-ի և Armphone-ի արտադրությամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձել է ԻՏՁՄ անդամ

    Armtab-ի և Armphone-ի արտադրությամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձել է ԻՏՁՄ անդամ

    22.01.2014| 12:41
    Հայ-ամերիկյան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը դարձել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության լիիրավ անդամ` նպատակ հետապնդելով համատեղ ուժերով բարձրացնել «Made in Armenia» ապրանքանիշի ճանաչելիությունը, աջակցել գիտահետազոտական աշխատանքներին ու հայկական արտադրությանը:
  • «Զվարթնոց» օդանավակայանը քանդվելու է

    «Զվարթնոց» օդանավակայանը քանդվելու է

    21.01.2014| 14:48
    «Ավիաընկերությունների համար լավ տարի կլինի 2015-ի գարունը»,- այս մասին կառավարությունում հրավիրված ասուլիսում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը` սա բացատրելով ժամերի փոփոխությամբ, որը մինչ այս եղել է, և նախատեսված չվացուցակով:
  • Գազի գնի պատճառով Հայաստանում ջերմատներ են փակվում

    Գազի գնի պատճառով Հայաստանում ջերմատներ են փակվում

    21.01.2014| 12:57
    «Գազի սակագնի թանկացման հետևանքները մանր և միջին բիզնեսի վրա» թեմայով քննարկում էր հրավիրվել «Մեդիա» կենտրոնում: Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանն իր մտահոգությունը հայտնեց գազի սակագնի թանկացման հետ կապված՝ նշելով, որ ջերմոցներում արդեն 12 հա ցանք չի կատարվել, և այդքանով կրճատվել է ջերմոցային տնտեսությունը Հայաստանում։
  • Ռուսաստանի Կենտրոնական բանկը հաստատում է՝ ՌԴ-ն ավելացնում է արտաքին պարտքը

    Ռուսաստանի Կենտրոնական բանկը հաստատում է՝ ՌԴ-ն ավելացնում է արտաքին պարտքը

    21.01.2014| 01:56
    Ռուսաստանի արտաքին պարտքը 2013 թ. աճել է 15 տոկոսով և այժմ 732 միլիարդ դոլար է՝ նշված է Կենտրոնական բանկի հունվարի 20-ի հրապարակման մեջ: Բացարձակ առումով արտաքին պարտքը աճել է 95,61 միլիարդ դոլարով: Արտաքին պարտքը ձևավորվում է պետական կառավարման մարմինների պարտքերից և մասնավոր սեկտորի պարտավորություններից: